Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Որովհետև բարու համար ցավով գալարվում է Մարոթի բնակչուհին, սակայն Տիրոջից չարիք իջավ մինչև Երուսաղեմի դարպասը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ո՞վ սկսեց բարիք անել ցավերի մեջ բնակվողին, քանի որ փորձանքներ իջան Տիրոջից Երուսաղեմի դռների վրա։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 1:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։


Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։


Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։


Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։


Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։


Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։


Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։


Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ