Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 8:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 8:29
9 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։


Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։


Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։


Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։


Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ