Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 21:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Դուք պիտի մատնվեք և՛ ծնողներից, և՛ եղբայրներից, և՛ ազգականներից, և՛ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 21:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Հայրը որդուց կբաժանվի, և որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, ու աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ իր սկեսուրից (հմմտ. Միք. 7.6)»։


Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։


«Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։


Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։


"Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։


Եվ սրով սպանեց Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։


Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։


Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։


Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։


Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։


որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։


Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ