Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 20:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Իսկ որ մեռելները հարություն կառնեն, Մովսեսն էլ մորենու դրվագի մեջ ցույց տվեց, ինչպես որ Տիրոջ մասին ասաց. "Աբրահամի Աստված և Իսահակի Աստված և Հակոբի Աստված" (Ելք 3.6)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Իսկ թե մեռելները հարություն են առնելու, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին “Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի” (Ելք 3.6)։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 20:37
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։ Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ Թող իջնի Հովսեփի գլխին՝ Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։


Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։


Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։


և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։


Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։


Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ