Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 11:46 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Նա ասաց. «Ձեզ՝ օրենսգետներիդ էլ վա՛յ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այդ բեռներին չեք դիպչում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Եվ նա ասաց. «Վա՜յ ձեզ ևս, Օրենքի ուսուցիչնե՛ր, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 11:46
7 Խաչաձեւ Հղումներ  

Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ, որ վերցրել եք գիտության բանալին. ինքներդ չեք մտել, մտնողներին էլ արգելել եք»։


Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։


Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում.


Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։


Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։


Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ