4 որպեսզի ճանաչես հավաստիությունը այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։
4 որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։
Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։
Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։
Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։
Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։
Նրա կամքը գիտես և օրենքից ուսանած լինելով՝ զանազանում ես տարբեր բաները։
Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։