Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 9:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորանը և այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ողջ ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 9:23
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։


Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։


Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։


Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։


Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։


Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։


Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։


Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ