Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։
Գոտիներով կգոտևորես նրանց, այսինքն՝ Ահարոնին ու նրա որդիներին, և նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես։ Եվ հավիտենական կանոնով քահանայությունը կպատկանի նրանց։ Այսպես լցրո՛ւ Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը։
«Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։
Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։