Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:6
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սա նշան կլինի քեզ համար. Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը, Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։


բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։


Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”,


ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։


քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։


քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։


Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։


Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ