Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 22:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եթե որևէ մեկը Տիրոջը փրկության զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկության, լինի դա արված ուխտ թե կամավոր զոհաբերություն և կամ տոնի առիթով, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերված կենդանին ընդունելի կլինի, եթե այն արատավոր չէ։ Այն ոչ մի արատ չպետք է ունենա։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 22:21
13 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,


Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։


Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։


«Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։


Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։


«Եթե նրա զոհաբերությունը խաղաղության զոհ է, և եթե նա արջառներից է մատուցում, արու լինի, թե էգ, Տիրոջ առաջ անարատը թող մատուցի։


Եթե խաղաղության համար Տիրոջը մատուցելիք նրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։


և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,


Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ