Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։


Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։


«Տերն այս օրերին ինձ այսպես արեց, ինձ վրա նայեց, որ մարդկանց առաջ իմ նախատինքը վերացնի»։


Նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր, և երկուսն էլ ծեր էին։


Տերն այսպես է ասում. “Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա”»։


Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։


Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։


Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ