Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:18
6 Խաչաձեւ Հղումներ  

Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։


սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա


Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։


Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։


Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ