Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 19:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 19:37
14 Խաչաձեւ Հղումներ  

«Զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ այսօր, որպեսզի ապրեք, բազմանաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդումով խոստացավ ձեր հայրերին։


Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։


Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։


Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։


Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։


Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.


Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։


Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։


Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ