Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 19:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 19:36
11 Խաչաձեւ Հղումներ  

կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։


Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։


Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։


Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։


«Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։


Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։


Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։


Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։


Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն է ամբողջ երկրում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ