ՂԵՎՏԱԿԱՆ 17:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ5 որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ5 Հետևաբար, Իսրայելի որդիներն իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարեն թող մատուցեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, քահանայի մոտ, և դրանք զոհեն Տիրոջը՝ փրկության համար”։ Տես գլուխը |
Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։