ՂԵՎՏԱԿԱՆ 14:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ28 Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ28 Քահանան իր ափում եղած յուղից թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։ Տես գլուխը |