Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 11:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դա լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Այն ամենը, ինչի վրա ընկնեն դրանց սատկած մարմինները, կպղծվեն։ Թոնիր թե օջախ, նման դեպքում պիտի քանդեն, քանի որ պղծվել են։ Դրանք անմաքուր պիտի լինեն ձեզ համար,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 11:35
8 Խաչաձեւ Հղումներ  

Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։


Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։


Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։


Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։


Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։


Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։


Կավե այն ամանը, որի մեջ եռացել է այդ միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ