Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 7:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 7:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։


Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։


Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։


Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։


Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ