Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 5:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Քանի որ մինչև Օրենքը մեղքը կար աշխարհում, բայց մեղքը նկատի չի առնվում, քանի դեռ օրենք չկա։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 5:13
16 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։


Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։


Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։


Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։


Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։


Արի մեր հորը գինի խմեցնենք և պառկենք նրա հետ ու մեր հորից սերունդ ունենանք»։


Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։


Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ,


Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։


Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։


Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։


Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։


Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից։


Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ