Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 ինչպես որ գրված է. «Աստված նրանց թմրության հոգի տվեց, աչքեր, որոնցով չեն տեսնելու, ու ականջներ, որոնցով չեն լսելու մինչև այսօր» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 ինչպես որ գրված է. «Աստված նրանց հիմարության հոգի տվեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, և ականջներ, որոնցով չպիտի լսեն մինչև այժմ» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։


որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։


«Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։


Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներով եմ խոսում, որպեսզի նայելով չտեսնեն ու լսելով չիմանան (Ես. 6.9)։


«Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։


և ասաց. "Գնա՛ այս ժողովրդի մոտ և ասա՛. "Դուք կլսեք, բայց չեք հասկանա, և կնայեք, բայց չեք տեսնի։


Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։


Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։


Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։


նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ