Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 9:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին։ Նրա անունը եբրայերեն Աբադդոն էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:11
18 Խաչաձեւ Հղումներ  

Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։


որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։


որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է։


և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։


Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։


Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։


Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։


Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։


Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։


Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։


Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։


Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։


Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։


Դժոխքն ու մեռելների աշխարհը Տիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։


Եվ նրան խնդրում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։


Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։


Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ