Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 9:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Եվ նրանց իշխանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ՝ իրենց պոչերին, և իշխանություն ունեին հինգ ամիս չարչարելու մարդկանց։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։


Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։


Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։


Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։


որովհետև ձիերի զորությունը իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ. նրանց պոչերը նման էին օձերի, որ ունեին գլուխներ և դրանցով վնասում էին։


Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։


Եվ նրանց իշխանություն տրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ