Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 17:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներն են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով իշխան կլինեն ու իշխանություն կստանան գազանի հետ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 17:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։


Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։


Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։


Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան,


Եվ նրա գլխի վրայի տասը եղջյուրների մասին և այն մյուսի մասին և մյուս եղջյուրի, որը դուրս եկավ, և որի առաջից երեքն ընկան. այն եղջյուրը, որ աչքեր ուներ և մեծախոս բերան, և նրա կերպարանքն ավելի մեծ էր մյուսներից։


Եվ իրենց գլուխներին հող էին ցանում և լաց ու սուգ անելով՝ մեծաձայն աղաղակում ու ասում. "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որով հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները, որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ"։


որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ"։ Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին


նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն. "Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն, հզո՛ր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։


Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ