Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 15:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակներ, որոնք ունեին յոթ պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 15:6
9 Խաչաձեւ Հղումներ  

Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։


Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։


Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նման մեկին՝ երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։


Եվ տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. «Քո գերանդին ուղարկի՛ր ու հնձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»։


Մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից. սա ևս սուր գերանդի ուներ։


Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։


Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ