Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 2:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր» (Ելք 20.14, 13, Բ Օր. 5.18, 17)։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է, օրինազանց կլինես։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 որովհետև նա, ով ասաց, թե՝ «Մի՛ սպանիր», նաև ասաց, թե՝ «Եվ մի՛ շնացիր» (Ելք 20.13-14, Բ Օր. 5.17-18), քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 2:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.18, 17, 19-21) և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Պատվիրանները գիտես՝ "Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16)»։


Պատվիրանները գիտես. "Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր" (Ելք 20.14, 13, 15-17, 12, Բ Օր. 5.18, 17, 19-21, 16)»։


Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր,


Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։


Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ