7 Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։
7 Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ,
Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։
Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։
Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբ չար մտադրությամբ են մատուցում։
Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։
Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։
Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։