ՀՌՈՒԹ 4:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 Առաջ Իսրայելում հետ գնելու և առնելու գործում ամեն բան հաստատելու համար այս սովորությունը կար. մարդն իր կոշիկը հանում տալիս էր իր ընկերոջը, որը պետք է սեփականացներ նրա ազգականության իրավունքը։ Եվ դա Իսրայելի մեջ դիտվում էր որպես վկայություն։ Տես գլուխը |