Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 3:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 3:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։


և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։


Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։


Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։


Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։


Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։


Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։


Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։


Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ