Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Նա վերցրեց այն և քաղաք մտավ, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Ապա Հռութը հանեց, նրան տվեց այն, ինչ պահել էր կշտանալուց հետո։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:18
4 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։


Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։


Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ