35 Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։
35 Եվ ծառան տան մշտական անդամ չի համարվում, իսկ որդին համարվում է։
Հայրն ասաց նրան. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։
Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։
Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրա ժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։
Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։
Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։