49 բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։
49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ Օրենքը չգիտի և նզովյալ է»։
Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։
Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։
Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։
Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,
Օ՜, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք՝ ըստ իրենց։
Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան,
Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց.