Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ Հիսուսն իմացավ, որ գալու են իրեն տանելու և բռնի կերպով թագավոր դարձնելու, կրկին միայնակ դեպի լեռը գնաց։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։


Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։


Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26).


Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։


Ես մարդկանցից փառք չեմ ուզում։


Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։


Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։


Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ