Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Իսկ զինվորները Հիսուսին խաչը հանելուց հետո վերցրին նրա հագուստներն ու չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Պատմուճանն էլ վերցրին, բայց քանի որ այն առանց կարի էր՝ միակտոր, վերևից ներքև ամբողջովին հյուսած,

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։


Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։


Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։


Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։


Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ