Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ամենը, ինչ որ ունի Հայրը, իմն է. դրա համար ասացի, թե ինչ որ վերցնի ինձանից, կհայտնի ձեզ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։


Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։


Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։


Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի,


Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և ոչ էլ՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կամենա հայտնել»։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։


Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։


Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։


Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։


որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։


Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ