29 Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։
29 Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։
Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։
Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։
Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։
Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։
Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։