Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիվահարի խոսքեր չեն, մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։


Մի՞թե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի՞ տեսնի.


Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։


Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։


Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։


Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում։


Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։


Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։


Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ