Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 8:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 իսկ եթե արմատախիլ արվի իր տեղից, նրա տեղն էլ ուրանալու է նրան։ Այսպիսի բան չե՞ս տեսել միթե.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 8:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։


Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։


Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։


Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։


Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։


Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրա ապրած տեղը նրան կրկին չպիտի նայի։


Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։


Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։


Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ