10 Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։
10 Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։
Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։
Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։
Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։
Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.
Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին,
Աստված է Եգիպտոսից նրանց հանողը, Միեղջերուի նման զորություն ունի նա.
Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։
Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։