27 Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։
27 որ հագեցնի անկոխ ու ամայի հողը, այնտեղ բխեցնի բույսը դալար։
Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։
Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։
Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։
Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։
Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.
Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։