Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 36:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցավի մեջ են։ Զորությամբ բոլոր օժտվածներին

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։


Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։


ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։


Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։


Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։


Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,


Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։


Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի օգնականները կխոնարհվեն։


Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։


Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։


Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։


Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ