17 Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու են քեզ։
17 Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը,
Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք,
Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։
Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։
Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս.
Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։
Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։
Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։
Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։
Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։
Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։