3 Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։
3 քանզի ականջն է քննում խոսքերը, իսկ կոկորդը կերակուրներն է ճաշակում։
Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։
Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։
Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։
Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։
(Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի),
Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։
«Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։
Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։