28 Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,
28 Փրկեց հոգիս, որպեսզի այն ապականության մեջ չմտնի, և որպեսզի կյանքս լույսը տեսնի”։
Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։
Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։
Կամ ինչպես վիժվածը, թաղված կլինեի, այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։
Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի,
Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։
Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։
Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։
Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։
Բայց նա էլ կմտնի իր հայրերի ազգի մոտ և լույս չի տեսնի մինչև հավիտյան։
Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։
Որ պահպանի նրա հոգին գերեզմանից, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։
Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։
Հույսն ինձ հետ գերեզմանի դռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։
Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,
Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։
Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։
Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,