Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 32:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին նորից խոսեց ու ասաց. «Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ ավելի երեց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ձեզ իմ իմաստությունը հայտնել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 32:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։


Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների,


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։


Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն


Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։


Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։


Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։


Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։


Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։


Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։


Եղիուսը պատասխանեց.


Եղիուսը պատասխանեց.


Եղիուսը շարունակելով ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ