16 «Ես սպասեցի, մինչև որ այլևս չէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։
16 Համբերեցին ու չխոսեցին, որովհետև մնացին առանց պատասխանի։
Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։
Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։
Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։
Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։
Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։