9 Բայց հիմա ես եմ նրանց խաղքը դարձել, նրանց համար ծաղրուծանակի առարկա եղել։
9 Հիմա քնար եմ դարձել ձեռքներին, և իմ մասին են նրանք բամբասում։
Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգի առարկան եմ։
Աստված ժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։
Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։
Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։
Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։
Հիմարների որդիներ և աննշան մարդկանց որդիներ լինելով՝ երկրից դուրս էին քշվում։
Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։
Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։