19 Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։
19 Այնտեղ միասին են նշանավորն ու աննշանը, և ծառան այլևս վախ չունի տիրոջից։
Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։
Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։
Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.
Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,
Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։
Հասարակ ու մե՛ծ մարդիկ, հարուստ և աղքա՛տ՝ բոլորդ.
Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։
Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։
Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։
Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը,