Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 29:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Որովհետև ես աղքատին հզորի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգնական որբուկին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 29:12
20 Խաչաձեւ Հղումներ  

Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։


Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։


Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։


Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել


(Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի),


Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում պաշտպան ունեմ,


Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։


Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։


Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։


Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։


Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։


Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։


Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։


որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։


Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ