11 Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույս աշխարհ է հանում։
11 Գետերի խորքն է երևան հանել, իր զորությունը ցույց տվել լույսին։
Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։
Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։
Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։
Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։
Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։
Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։