Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 27:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ու եթե անգամ բազում զավակներ ունենան նրանք, պիտի սպանվեն, իսկ թե պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանությամբ պիտի դեգերեն։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 27:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։


Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։


Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։


Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։


Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։


Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։


Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։


Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։


Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։


Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։


Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան, հաց ուզեն իրենց ավերակներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ